Հասարակական

Թուրք հաքերներն ակտիվանում են ապրիլին` Ցեղասպանության տարելիցի նախաշեմին

2 րոպեի ընթերցում

Թուրք հաքերներն ակտիվանում են ապրիլին` Ցեղասպանության տարելիցի նախաշեմին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաքերային հարձակումները հայկական մի շարք կայքերի վրա սովորական եւ շարունակական բնույթ են կրում: Ինչպես հունվարի 31-ին հրավիրված ասուլիսում ասաց Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը,դեկտեմբերի վերջից մինչ օրս հայկական կաքերի վրա ամենաակտիվ հարձակվողներն ադրբեջանական հաքերներն են, որոնց հաջորդում են թուրքերը: «Ադրբեջանական հաքերներն ամեն օր փորձում են որեւէ մի կայք կոտրել, որոնց մասին տեղեկանում ենք միայն կոտրելուց հետո: Ինչ վերաբերում է թուրք հաքերներին, ապա նրանք ակտիվանում են ապրիլին` Ցեղասպանության տարելիցի նախաշեմին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ հայ հաքերների կողմից ուղղորդված հարձակումներ այս պահին քիչ են կատարվում. դրանք ակտիվ էին Սաֆարովի հետ կապված միջադեպից հետո:

Խոսելով վերջերս հայկական սոցիալական կայքերով հաճախակի դարձած վիրուսների տարածման մասին, Մարտիրոսյանը խորհուրդ տվեց հետաքրքրությունից դրդված չսեղմել ամեն մի անծանոթ հղման վրա: «Հաքերային խմբերի կողմից վարակներ տարածելը բավականին մեծ բիզնես է»,-ասաց նա:

Անդրադառնալով անցյալ տարվա հաքերային հարձակումներին` Մարտիրոսյանը առանձնացրեց դոմենային անունների վաճառքով զբաղվող եւ երկու կայք պատրաստող կազմակերպությունների վրա հարձակումները, որոնք բավական լուրջ եւ վտանգավոր էին: «Հայաստանի նման փոքր երկրները չունեն հակավիրուսային լաբորատորիաներ եւ մեծ գումարներ այս ոլորտում չեն ծախսում»,-հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում