Հասարակական

Աֆղանստանում առաքելության համար հայ խաղաղապահների նոր հերթափոխը մեկնեց Գերմանիա

2 րոպեի ընթերցում

Աֆղանստանում առաքելության համար հայ խաղաղապահների նոր հերթափոխը մեկնեց Գերմանիա

ԵՐԵՎԱՆ,19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ զորախումբը հունվարի 19-ին մեկնեց Գերմանիա: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասացՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: 65 զինծառայողից բաղկացած խաղաղապահ ուժերի նոր հերթափոխը փետրվարի առաջին կեսին կուղևորվի Աֆղանստան՝ Կունդուզ նահանգի օդանավակայան, որտեղ էլ կիրականացնի իր խաղաղարար առաքելությունը: Կունդուզում գտնվող հայ խաղաղապահներն էլ կվերադառնան Աֆղանստան մեկնած խաղաղապահների նոր զորախմբի հետ տասը օր ծառայություն անցկացնելուց հետո:

2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 3-4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցնում Գերմանիայում:

2011թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը` հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը:Երկու ստորաբաժանումներն էլ գործում են գերմանական զորախմբի կազմում: Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում` հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում