ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ- ամերիկյան առողջության կենտրոնում անապահով ընտանիքներին օգնելու նպատակովկոնֆերանս դահլիճ է բացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը հունվարի 18-ին դահլիճի բացման արարողության ժամանակ նշեց, որ այն կազմակերպություները, մարդիկ, ովքեր կվարձակալեն այս դահլիճը,վարձակալության ողջ հասույթը կտրամադրվի անվճարունակ մարդկանց բուժմանը: Այսպիսով, վարձակալներըկկարողանան օգնել անապահով ընտանիքներին, անվճարունակ խավին` դրանով իսկ նպաստելով մեր հասարակության առողջացմանը»,- ասաց նա:Դահլիճը հագեցված է կոնֆերանսների եւ տարբեր միջոցառումների համար նախատեսված անհրաժեշտ սարքավորումներով:
Կենտրոնի տնօրենի խոսքով` ՀԱԱ կենտրոնում ամեն տարի հետազոտվում է շուրջ 20 հազար կին: Այն օրական սպասարկում է 80-100 այցելուի: ՀԱԱ-ի բացման օրվանից սկսած կատարվել է 161,684 կրծքագեղձի հետազոտություն, որից քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 6844 այցելուի մոտ:
1997 թվականին ամերիկահայ բարերար, Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիթա Պալեանի եւ այդ շրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվել է Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը հետագայում անվանափոխվել է «Հայ- ամերիկյան առողջության կենտրոն»:
Կենտրոնը մասնաճյուղ ունի նաեւ Գավառ քաղաքում: «Հայ ամերիկյան առողջության կենտրոն»-ը զբաղվում է նաեւ անպտուղ զույգերի բուժմամբ: 2011 թվականից կենտրոնում գործում է ուռոլոգիայի բաժանմունք:
ՀԱԱԿ-ը առաջիկայում նախատեսում է ստեղծել հոգեբանական ծառայություն, ինչպես նաեւ ունենալ վիրահատարան, որտեղ կկատարվեն ոչ մեծ ծավալի վիրահատություններ, եւ կտրամադրվի հետվիրահատական վերականգնողական ծառայություն: