Հայկական բանակը կապահովի Ստեփանակերտից քաղաքացիական օդանավերի անվտանգ թռիչքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են ապահովելու Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման առնչությամբ ադրբեջանական կողմի շարունակական սպառնալիքներին: «Ստեփանակերտի օդանավակայանից առաջին թռիչքի իրականացման ընթացում Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության եւ օդային ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռի գործողությունը եւ թռիչքը»,-ասաց Օհանյանը:

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին եւ հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից ու Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008 թվականին սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը բացած արծվի: Այս ընթացքում լայնացվել է նաեւ թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվել են թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը: Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների հենց սկզբից Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին, որ օդանավակայանի շահագործման դեպքում հարվածելու են քաղաքացիական օդանավերին: Ադրբեջանական այս հայտարարությունները դատապարտվեց միջազգային հանրության կողմից:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները