Վրաստանի վարչապետի այցից դրական արդյունքներ են ակնկալվում. վրացագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը կկրի ճանաչողական բնույթ: Քննարկվելիք հարցերը կընդգրկեն տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը: «Այցի ընթացքում կլինեն ծանոթություններ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ընդհանուր առմամբ` Իվանիշվիլին հնարավորություն կունենա ավելի շոշափելիորեն ծանոթանալ հայ-վրացական հարաբերությունների ներկա իրավիճակին՝ իր համար հստակեցնելով հետագա դիրքորոշումն ու անելիքները»,- ասաց վրացագետը:

Էրոյանցը Վրաստանի վարչապետի այցից դրական սպասելիքներ ունի վիրահայության խնդիրների լուծման առումով: Վրացագետը նշեց, որ նախընտրական քարոզչության ընթացքում «Վրացական երազանք» դաշինքի կողմից բավականին մանրամասն անդրադարձ կատարվել է ազգային փոքրամասնությունների՝ այդ թվում հայության խնդիրներին: «Նրանք, օրինակ, խոսք են տվել Ջավախքում ավելացնել հայոց լեզվի դասաժամերը»,- հիշեցրեց նա` հավելելով, որ խոսք է գնացել նաև հայ-վրացական համալսարան հիմնելու մասին: Էրոյանցի դիտարկմամբ՝ դրական միտումը կայանում է նրանում, որ նախորդ իշխանությունները նման խոստումներ չէին տալիս` ընդհակառակը կրճատում էին դասաժամերը և մարդու իրավունքների տարրական խախտումներ թույլ տալիս:

Ալիկ Էրոյանցի դիտարկմամբ՝ Վրաստանի նոր իշխանությունները «մեսիջներ» են ուղարկել Ադրբեջանին` հասկացնելով այդ երկրից ունեցած էներգետիկ կախվածության վիճակը շարունակելու անցանկալիությունը: «Ռուսաստանը որպես այլընտրանք դիտարկելով՝ Վրաստանը ադրբեջանական էներգետիկ կախվածությունից զերծ մնալու հույսեր ունի»,- նշեց վրացագետը:

Անդրադառնալով Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի դերակատարությանը՝ վրացագետը շահավետ բնութագրեց այն: «Քննարկվելիք տարածաշրջանային հարցերից կլինի ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը, որտեղ մեր իշխանությունները ինչ-որ ակնարկներ կանեն, թե ինչով կարող են օգտակար լինել այդ հարցում»,- ասաց Էրոյանցը՝ հավելելով, որ Հայաստանի միջնորդության տարբերակը ձեռնտու է և Վրաստանին, և Ռուսաստանին: Վրացագետի խոսքով՝ կքննարկվեն նաև տնտեսական և սահմանային հարցեր, ինչպես նաև՝ հայկական եկեղեցիների հարցը: Էրոյանցի դիտարկմամբ՝ ի տարբերություն որոշ հարցերում ծայրահեղական դիրքորոշումներ ունեցող նախորդ իշխանությունների՝ ներկա իշխանությունների հետ հնարավոր կլինի փոխզիջումային տարբերակներ գտնել փոխադրումների, դրանց գների և այլ հարցերի հետ կապված:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին կժամանի Հայաստան: Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ: Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին: Երկու երկրների միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ: 1993 թվականից ի վեր Հայաստանի և Վրաստանի միջև կատարվել է 66 փոխայցելություն՝ արտաքին գործերի նախարարների, վարչապետների և նախագահների մակարդակներով:

Հայերեն English Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել