1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության երրորդ տուրից հետո Տիգրան Լեւոնի Պետրոսյանը դառնում է միանձնյա առաջատար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի չեմպիոնը երրորդ տուրում պարտության մատնեց Ռոբերտ Աղասարյանին եւ իր միավորները հասցրեց 3-ի: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տոնեց`առավելության հասնելով Արման Փաշիկյանի, իսկ Հովիկ Հայրապետյանը`Հրանտ Մելքումյանի նկատմամբ: Ոչ-ոքի ավարտվեցին Սամվել Տեր-Սահակյան-Ավետիք Գրիգորյան եւ Զավեն Անդրիասյան-Տիգրան Քոթանջյան զույգերիի պարտիաները:
Չորրորդ տուրում, որը կկայանա հունվարի 15-ին, միմյանց հետ կմրցեն Զավեն Անդրիասյան-Ավետիք Գրիգորյան, Հրանտ Մելքումյան-Սամվել Տեր-Սահակյան, Արման Փաշիկյան-Հովիկ Հայրապետյան, Ռոբերտ Աղասարյան-Ռոբերտ Հովհաննիսյան եւ Տիգրան Քոթանջյան- Տիգրան Լեւոնի Քոթանջյան զույգերը:
Հայաստանի տղամարդկանց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին եւ կավարտվի հունվարի 21-ին: