Մշակույթ

ԳՈՀԱՐ-ը 50 հազար դոլար է նվիրաբերել սիրիահայությանը

1 րոպեի ընթերցում

ԳՈՀԱՐ-ը 50 հազար դոլար է նվիրաբերել սիրիահայությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հարավամերիկյան համերգներից գոյացած հասույթից մոտավորապես 150 հազար ԱՄՆ դոլար է հատկացվել տեղի գործող հայկական բազմաթիվ վարժարանների, մշակութային և հասարակական ծրագրերի, ուսուցիչների և անհատների, որոնք «Այբ Բեն Գիմ», հայկական մշակույթ և երգ-երաժշտություն են տարածել տարիներ շարունակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի լրատվական ծառայությունից, ԳՈՀԱՐ-ն, անսալով իր տարիների սկզբունքին և հավատալով, որ հայությունը պիտի շարունակի գոյատևել իր մշակույթով, մեկ անգամ ևս իր համերգներից գոյացած ընդհանուր գումարը նվիրել է հայ ինքնության պահպանման և գոյատևման ճիգերին:

ԳՈՀԱՐ-ն, անդրադառնալով նաև Սիրիայում տիրող ճգնաժամին, տոնական օրերին հարավամերիկյան համերգային շրջագայությունից զգալի գումար` 50 հազար ԱՄՆ դոլար, նվիրում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին, որպեսզի «շարունակեն իրենց տարիների հայապահպանման երթը այս տագնապալի օրերին»:

ԳՈՀԱՐ-ը կշարունակի իր նվիրաբերումը հայկական ազգային արժեքների պահպանմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում