Հասարակական

Քուվեյթը սիրիահայերին հարյուր հազար դոլարի օգնություն է տրամադրում

2 րոպեի ընթերցում

Քուվեյթը սիրիահայերին հարյուր հազար դոլարի օգնություն է տրամադրում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի Պետության անունից Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդիին հարյուր հազար դոլարի օգնության հավաստագիր հանձնեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված գումարի սահմաններում հազար սիրիահայ ընտանիքների կբաշխվեն կտրոններ, որոնցով նրանք քսան հազար դրամի շրջանակներում պարենային ապրանքներ ձեռք բերելու հնարավորություն կունենան:

«Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Քուվեյթի Պետությանն այս բարեգործության համար: Մենք որոշեցինք, որ այդ օգնությունը կլինի կտրոնների տեսքով, որոնց միջոցով մեր հայրենակիցները կարող են իրենց ցանկացած սնունդը գնել Երևան Սիթի խանութների ցանցից՝ բացառությամբ ծխախոտ և ալկոհոլ»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ Քուվեյթի Պետության հետ համագործակցության շնորհիվ նմանատիպ նորանոր ծրագրեր կիրականացվեն:

«Թող նոր տարին Սիրիայում խաղաղություն բերի, արյունահեղությունը դադարի, այլևս մարդիկ անիմաստ չզոհվեն, հայակական համայնքը կորուստներ չկրի և ով ցանկություն ունի վերադառանալու՝ թող վերադառնա, ով ցանկություն ունի մնալու՝ բարով մնա»,- իր մաղթանքներն ուղեց սփյուռքի նախարարը:

Հայաստանում Քուվեյթի դեսպանԲասամ Մուհամմադ ալ-Քաբանդիիխոսքով՝ Հայաստան-Քուվեյթ հարաբերությունները դինամիկ զարգանում են և առաջիկայում ևս նոր համատեղ ծրագրեր կիրականացվեն:

«Կան շատ ծրագրեր, որոնք հետագայում ևս պետք է կյանքի կոչվեն: Տոներից հետո մենք նախատեսում ենք այցելել Կիլիկյան վարժարանի սիրիահայ երեխաներին»,- տեղեկացրեց Քուվեյթի դեսպանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում