Արցախ

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնթե Մելքոնյանի մոր մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնթե Մելքոնյանի մոր մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ,11ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ցավակցական հեռագիր է հղել Մելքոնյանների ընտանիքին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Արցախի հերոս, հայ ժողովրդի նվիրյալ զավակ Մոնթե Մելքոնյանի մոր` Զաբել Մելքոնյանի մահվան մասին:

Մայր, ով արժանի է մեծ հարգանքի ու երախտիքի, ով կյանք է տվել ու դաստիարակել մեր բոլորիս սիրելի Ավոյին, մեծ հայրենասերին եւ անձնուրաց հրամանատարին: Մոնթեն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է Հայ դատի եւ հարազատ ժողովրդի իրավունքների պաշտպանության, համազգային նպատակների եւ իղձերի իրականացման վեհ գործին: Արցախցիների համար ամենածանր պահին նա կանգնեց մեր կողքին` անողորմ պայքար մղելով թշնամու դեմ եւ նահատակվելով որպես իսկական հերոս: Մոնթե Մելքոնյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում: Նրա սխրանքը օրինակ կհանդիսանա դեռ շատ ու շատ սերունդների համար:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Մոնթեի մոր` Զաբել Մելքոնյանի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում նրանց տոկունություն եւ ոգու կորով»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում