Բակո Սահակյանն ընդունել է Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի տնօրենին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն Սերգեյ Կոնոպլյովին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հարվարդի համալսարանի եւ Արցախի գիտակրթական եւ վերլուծական շրջանակների միջեւ կապերի զարգացմանը: Բակո Սահակյանը նշել է, որ նման փոխգործակցության համար կան անհրաժեշտ նախադրյալները ՝ հավելելով, որ այն օգտակար է բոլոր տեսանկյուններից: