Երեւանում մեկնարկում է Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 28-ին պաշտոնապես կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երեւանյան այս առաջնությանը նախապես մասնակցության հայտ էին ներկայացրել 71 երկրներ, սակայն Երեւան են ժամանել միայն 68-ը: Առաջնության տասը օրերի ընթացքում միմյանց հետ ուժերը կչափեն աշխարհի շուրջ 650 մարզիկներ:
Առաջնության պաշտոնական բացման արարողությունը կլինի նոյեմբերի 28-ին, իսկ մինչ այդ մարզահամերգային համալիրում տեղի կունենա մրցամարտերի վիճակահանությունը: Նախնական բուժզննությունից հետո մարզիկները կանցկացնեն նախնական մարտեր: Դեկտեմբերի 2-ին, 3-ին եւ 4-ին հաջորդաբար կկայանան «16-րդ ռաունդները» եւ քառորդ եզրափակիչները: Դեկտեմբերի 5-ին մարզիկների համար կլինի հանգստյան օր, իսկ դեկտեմբերի 7-ին կկայանա առաջնության եզրափակիչը, որին ներկա կլինի AIBA բռնցքամարտի միջազգային ֆեդերցիայի նախագահ Չինգ-Քու Վուն:
Առաջնության ընթացքում Երեւան ժամանած մարզիկները հնարավորություն կունենա մարզվելու տարբեր մարզադահլիճներում, իսկ հիմնական մարզումները կանցկացվեն մարզահամերգային համալիրի մարզադահլիճում:
Հայաստանը այս ստուգատեսին ներկայանում է տասը մարզիկով` բոլոր տասը քաշային կարգերում:
2009 թվականին Երևանում անցկացված AIBA բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցում էր 51 երկիր: