Հասարակական

Սիրիայի 27 հայկական վարժարանների միջեւ արդեն բաշխվում է ՀՕՄ-ի հանգանակած հարյուր հազար դոլարը

2 րոպեի ընթերցում

Սիրիայի 27 հայկական վարժարանների միջեւ արդեն բաշխվում է ՀՕՄ-ի հանգանակած հարյուր հազար դոլարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգնության միության «Սիրիահայ վարժարանների օժանդակության հիմնադրամ»-ում հանգանակված շուրջ հարյուր հազար ամերիկյան դոլարի բաշխումը սիրիահայ բոլոր վարժարաններին սկսվել է: Սիրիահայ օգնության խաչի շրջանային վարչությունից «Արմենպրես»-ին հայտնում են, որ հատկացումներ են արվել Հալեպի, Դամասկոսի, Քեսաբի, Լաթաքիո, Գամիշլիի եւ այլ շրջաններում գործող հայկական 27 վարժարանների:

Հալեպից դուրս գործող բոլոր վարժարաններն ամիսներ ի վեր գործում են արդեն, իսկ Հալեպում գտնվող դպրոցների բարձր դասարանները հայկական կենտրոնների եւ ապահով շրջանների վարժարաններում են գործում: Շրջանային վարչությունից հույս են հայտնում, որ շուտով բավարար պայմաններ կստեղծվեն նախակրթարանները եւս վերաբացելու համար:

Սիրիահայության խնդիրների մեղմման անմիջական աշխատանքներ են տանում նաեւ ՀՕՄ-ի` Հայաստանի եւ Լիբանանի կառույցները` նկատի ունենալով, որ բազմաթիվ սիրիահայեր ապաստան են գտել Հայաստանում եւ Լիբանանում:

ՀՕՄ-ի բոլոր գրասենյակները շարունակում են սիրիահայության օժանդակության համար նվիրատվություններ ընդունել: Կազմակերպության կենտրոնական վարչության գրասենյակն ամենօրյա կապի մեջ է Հալեպի հետ, եւ օրեցօր ծագող կարիքներին ծանոթանալով` միությունը կփորձի դրանք բավարարել համահայկական հանգանակության շնորհիվ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում