Հասարակական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մասնակցել է Ղպտի Եկեղեցու նորընտիր պապի գահակալության արարողությանը

2 րոպեի ընթերցում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մասնակցել է Ղպտի Եկեղեցու նորընտիր պապի գահակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետության պատվիրակությունը Եգիպտոսի Կահիրե քաղաքում նոյեմբերի 18-ինմասնակցել է Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի նորընտիր Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ի գահակալության արարողությանը: Պատվիրակության կազմում էին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագի սրբազան արարողությունից հետո պատվիրակության անդամներն առանձին հանդիպում են ունեցել Թևադրոս Բ պապի հետ` Ղպտի Եկեղեցու գահակալին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույններն ու շնորհավորական ուղերձը: Նորին Սրբության շնորհավորագրում մասնավորապես ասված է. «Աստծու կամքով և ղպտի հավատացյալների վստահությամբ Ձերդ Սրբությունը, որպես Սբ. Մարկոսի հետնորդ, արժանացել է երկրի համար այս կարևոր շրջանում ղպտի քրիստոնյաներին ծառայելու և նրանց հոգևոր կարիքները հոգալու պատվին: Ամենակարող Աստծու զորակցությամբ Ձերդ Սրբությունը կշարունակի Ձեր երջանկահիշատակ նախորդի աշխատանքը` նաև նպաստելով եկեղեցիների միջև երկխոսությանը:

Մեր երկու դավանակից Եկեղեցիները դարեր շարունակ կապված են իրար հետ հավատքի անշեղ միությամբ և Քրիստոսի անմնացորդ սիրով: Մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները արտահայտվել են երկկողմանի հանդիպումներով և էկումենիկ շարժան մեջ մեր ներկայացուցիչների համագործակցությամբ: Մենք աղոթում ենք, որ այս հարաբերությունները նորոգյալ ոգով շարունակվեն Ձերդ Սրբության գահակալության օրոք` արձանագրելով նոր ձեռքբերումներ»:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում