Սփյուռք

Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի հիմնադիր նիստը

1 րոպեի ընթերցում

Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի հիմնադիր նիստը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի հիմնադիր նիստը: ԻՆչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնախմբում ընդգրկված են ՀՀ գլխավոր հյուպատոսը, թեմի առաջնորդը, համայնքի ղեկավարը, ինչպես նաեւ համայնքի ներկայացուցիչներից ընտրված թեկնածուներ:

Նիստի ընթացքում որոշվել է պատրաստել մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը իրականացվելիք հիմնական միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը, ինչպես նաեւ ընդգծվել ՌԴ Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի հայկական գաղութներում` Կալինինգրադ, Արխանգելսկ, Պետրոզավոդսկ ու Պսկով քաղաքներում, նման հանձնախմբերի հետ համագործակցելու եւ աշխատանքները կոորդինացնելու անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում