Իրաքը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Իրաքի նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 8-ին Սուլեյմանիայում հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Ջալալ Թալաբանիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետն Իրաքի նախագահին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ երկկողմ հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը:

Ջալալ Թալաբանին ընդգծել է, որ Իրաքը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ ակտիվացմամբ: Նա ողջունել է կողմերի ջանքերը` միջկառավարական հանձնաժողովը կարճ ժամկետներում ձեւավորելու եւ առաջին նիստը գումարելու ուղղությամբ:

Փոխվարչապետը ներկայացրել է հանձնաժողովի նիստի արդյունքները: Անդրադարձ է եղել երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման անհրաժեշտությանը: Արմեն Գեւորգյանը տեղեկություններ է հաղորդել մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Մասնավորապես խոսվել է տրանսպորտային, նավթագազային, էներգետիկ եւ մի շարք այլ ոլորտներում գործակցության հեռանկարների մասին:

Երկուստեք կարեւորվել է առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, արձանագրվել, որ ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում իրականում գոյություն ունեցող ներուժին, եւ նոր ձեւավորված միջկառավարական հանձնաժողովի առաջնահերթ խնդիրը պետք է լինի այդ ներուժի բացահայտումն ու իրացումը:

Իրաքի նախագահը կարեւորել է համատեղ ջանքերով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա նաեւ իր բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի նախագահին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների մասին: Նա ողջունել է Իրաքի իշխանությունների` երկրի կայունացմանն ուղղված ջանքերը եւ խաղաղություն մաղթել Իրաքի բարեկամ ժողովրդին:

Իրաքի նախագահն առանձնահատուկ ջերմությամբ է խոսել հայ համայնքի մասին` ընդգծելով նրա դերն Իրաքի զարգացման գործում:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը