ԱՊՀ երկրների թարգմանիչները եւ հրատարակիչները Երեւանում քննարկում են մասնագիտական խնդիրներ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարգմանիչների եւ հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Մատենադարանի նորմասնաշենքի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին: Եռօրյա համաժողովը տեղի է ունենում Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաքհռչակման ծրագրիշրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության եւ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ «Տեսություն եւ կիրառություն. Անջրպետի հաղթահարում» խորագրի ներքո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանւ նշեց, որ անչափ հաճելի է Հայաստանում տեսնել համաժողովի բոլոր մասնակիցներին:
«Համաժողովը վերջնականապես հաստատել է իր կարեւորությունը, անհրաժեշտությունը, նպատահակարմարությունը, քանի որ այն դրական է ազդում գրական կապերի ձեւավորման եւ զարգացման համար»,- ասաց Պողոսյանը: Նրա խոսքով` տեղի ունեցած վեց համաժողովների շնորհիվ կուտակվել է ստեղծագործական կապերի լուրջ կապիտալ, եւ պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի համաժողովի խորագրերն արտահայտում են գրական ոլորտին վերաբերող արդիական խնդիրներ:
Նախարարը որպես կարեւոր ձեռքբերումներից մեկը մատնանշեց ԱՊՀ երկրների թարգմանիչների եւ հրատարակիչներր համար 2012 թվականի մարտից գործող կայքը, որը հնարավորություն է տալիս աշխատել նաեւ վիրտուալ տիրույթում:
Եռօրյա համաժողովի շրջանակներում կանցկացվի «Հեղինակային իրավունքի ձեռքբերում ու պաշտպանություն» թեմայով միջազգային սեմինար` Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի եւ «Նեքսթ փեյջ» հիմնադրամի համագործակցությամբ` մասնագիտական քննարկումներ առանցքում պահելով արդիական խնդրահարույց բոլոր հարցերը:
Երեւանյան համաժողովի օրակարգը հագեցած է կլոր սեղաններով, թարգմանական գրականության ու նոր հրատարակությունների շնորհանդեսներով, հայտնի թարգմանիչների եւ հրատարակիչների դասախոսություններով, նրանց վարպետության դասերով, հայ եւ հրավիրյալ մասնակիցների կողմից գրական ընթերցումներով:
Համաժողովի տասնյակ քննարկումների առանցքային թեմաների թվում անդրադարձ կլինի նաեւ հայ ազգային թարգմանչական մշակույթի լավագույն ավանդույթներին եւ 3-րդ հազարամյակում դրանք ժամանակի նոր պահանջներին համադրելու անհրաժեշտությանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ուկրաինական«Всесвіт» ամսագրի աշխատակիցները, ինչպես նաեւթարգմանիչների եւ հրատարակիչների համաժողովի այլ մասնակիցներարժանացան ոսկե մեդալների: