Ես զարմացած եմ հայ ժողովրդի եռանդով. Մագնուս Կարլսեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի հնագույն մարզաձեւերից մեկը` շախմատը, չնայած նրան, որ համարվում է սպորտաձեւ, այնուհանդերձ, տիրապետելու դժվարությամբ նման է գիտությանը: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորող, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի համար հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ամենաբարդ մրցակիցներից է: «Արմենպրես»-ը ներկայացում է բացառիկ հարցազրույց նորվեգացի «հրաշամանուկ» Մագնուս Կարլսենի հետ:

-Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին:

-Ես քիչ գիտեմ այդ երկրի մասին եւ դեռեւս չեմ այցելել Հայաստան: Ես զարմացած եմ հայ ժողովրդի եռանդով: Երբ ձեր շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց շախմատային օլիմպիադայում, ես YouTube -ում մի տեսանյութ դիտեցի, թե շախմատիստներն ինչպիսի ընդունելության արժանացան հայրենիք վերադառնալիս: Հույս ունեմ, որ շուտով կայցելեմ Հայաստան, միգուցեերկիրը պատրաստ կլինի հետագայում կազմակերպել միջազգային մրցաշար: Դա հրաշալի կլինի:

-Ի՞նչ գիտեք հայկական շախմատի եւ շախմատային պատմության մասին:

-Հայկական շախմատը շատ ուժեղ է: Շատ հայ շախմատիստների գիտեմ եւ մշտապես հետեւում եմ նրանց պարտիաներին: Կարծում եմ, որ խաղացողների ոգին պիտի որ շատ դրական լինի, քանի որ նրանք մրցաշարերում շատ լավ թիմային խաղ են ցուցաբերում:

-Ի՞նչ կարծիքի եք Լեւոն Արոնյանի մասին: Ինչպիսի՞ մրցակից է նա Ձեզ համար:

-Լեւոնը, իհարկե, ամենաուժեղներից է, հնարավոր է` եւ ուժեղագույնը: Մենք մի քանի բարդ պարտիաներ ենք խաղացել` որոշիչ արդյունքներով: Կարծում եմ` սովորաբար մեր խաղերը հետաքրքիր ընթացք են ունենում, քանի որ Լեւոնն աներեւակայելի ստեղծագործող միտք ունի, ինչպես նաեւ խաղատախտակի առաջ մարտնչում է մինչեւ վերջ:

-Լուրեր են պտտվում, որ Դուք խորհուրդների համար դիմում եք Գարրի Կասպարովին: Ի՞նչ կարգի խորհրդատու է նա ձեզ համար եւ ո՞րն է պատճառը, որ դիմում եք հենց նրան:

-2009-2010 թվականներին նա եղել է իմ մարզիչը: Սա, իհարկե, շատ օգտակար էր, քանի որ Կասպարովը վիթխարի փորձ ունի, եւ ես գիտեմ, թե ինչպես կարող եմ օգուտ քաղել դրանից: Ներկայում, երբ դադարեցինք մարզվել միասին, մենք միայն ընկերական հարաբերությունների մեջ ենք:

-Ձեզ դո՞ւր է գալիս, երբ Ձեզ համեմատում են Մոցարտի հետ` շախմատային Մոցարտ: Ո՞վ և ե՞րբ է «կնքել» Ձեր մականունը:

-Այնպես չէ, որ Մոցարտն ամենավատ կերպարն է, որի հետ կարելի է ինձ համեմատել, այնպես որ դժգոհելու տեղ չունեմ (կատակում է Մագնուսը): Որքանով հիշում եմ, 2004 թվականին Washington Post-ն առաջինն էր, որ համեմատեց ինձ Մոցարտի հետ: Անշուշտ, լրատվական դաշտը սիրում է հայտնիներին որոշ անուններով կնքել: Ահա թե ինչու այն նման լայն շրջանառություն ունեցավ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի