Հասարակական

Հայ զինծառայողները ներգրավված են ՆԱՏՕ-ի ռազմակրթական ծրագրերում

2 րոպեի ընթերցում

Հայ զինծառայողները ներգրավված են ՆԱՏՕ-ի ռազմակրթական ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը կարևորում է մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրականացվող ռազմակրթական բազմաթիվծրագրերին: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայնտեց ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որՆԱՏՕ-ն իրականացնում է տարբեր ռազմակրթական ծրագրեր, Հայաստանի ներգրավվածությունը բավականաչափ ակտիվ է: Կան ծրագրեր, որոնք անմիջապես իրականացնում է իր շտաբի հրահանգներով եւ իր շտաբի ենթակայության տակ: Ունի նաեւ ծրագրեր, որոնց աջակցում է ֆինանսապես կամ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր է իրականացնում որոշակի ռազմակրթական ծրագիր:

«Հայաստանը սերտ համագործակցություն ունի արտերկրի ռազմական բուհերի հետ: Այս առումով համագործակցում ենք ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի և այլ երկրների ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Նկատվում է նաև այդ ռազմակրթական ծրագրերով սովորողների ակնհայտ աճ: Պիտի ասեմ, որ մենք արտերկրյա ռազմական բուհեր գնացել ենք, գնում ենք ու պիտի շարունակենք գնալ»,-հայտնեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ են տալիս այս ռազմակրթական ծրագրերը զինվորներին՝ ՀՀ ՊՆ մամլո քարտուղարը շեշտեց, որ դրանք կարևոր են ոչ միայն լեզվի դասավանդման առումով, այլ նաև հրամանատարական դասընթացների և զինվորական մասնագիտացումների համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում