Սիրիայի դեմ պատերազմ սանձազերծելու անհեռանկար քաղաքականությամբ Թուրքիան ուզում է ստանձնել «առաջնորդ-պետության» դերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Աքչաքալե քաղաքի վրա Սիրիայի կողմից ռումբ արձակելուց հետո ծայրաստիճան կերպով լարվեցին թուրք-սիրիական հարաբերությունները, ինչն էլ պատճառ դարձան վերջին շրջանում կողմերի միջև հնարավոր պատերազմի առաջացման շուրջ խոսակցությունների համար: Սակայն ակնհայտ է մի բան. Սիրիային` երկրի ներսում առկա լարված ու ճգնաժամային իրադրության պայմաններում, բնականաբար, արտաքին պատերազմը ոչ մի դեպքում ձեռնտու չէ: Հետևաբար` պատերազմ սանձազերծողի դերում հանդես է գալիս Թուրքիան, ով նման քայլով ցանկանում է իրականացնել իր առջև դրված մի քանի հեռահար նպատակներ:

Թուրքիայի առաջնահերթ խնդիրներից է քրդական գործոնը, որը սիրիական ճգնաժամից հետո ավելի վտանգավոր է դարձել թուրքական իշխանությունների համար: Մեկ անգամ չէ, որ թուրքական լրատվամիջոցները խոսել են թուրք-սիրիական սահմանին գտնվող մի շարք քաղաքներում քրդերի կողմից իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու մասին: Սա, բնականաբար, խիստ մտահոգում է պաշտոնական Անկարային, քանի որ այս տարածքներում քրդական, անգամ ամենաչնչին ինքնիշխանությունն ու անկախությունը, վտանգ կստեղծի Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում հակաիշխանական ելույթների, իսկ հետագայում նաև անկախ Քրդստան ստեղծելու շարժում առաջացնելու համար:

Սիրիային պատերազմի մեջ ներքաշելու հաջորդ պատճառը թուրքական իշխանությունների ցանկությունն է` Մերձավոր Արևելքի իսլամական երկրների շրջանում դառնալ առաջատար պետություն: Էրդողանը և Թուրքիայի մյուս բարձրաստիճան այրերը մեկ անգամ չէ, որ երկրի արտաքին քաղաքականության մասին խոսելիս անդրադարձել են «առաջնորդ-պետություն» հայեցակարգին. սա, ըստ էության, թուրքական արտաքին քաղաքականության մեջ նեոօսմանիզմի գաղափարախոսության ամենավառ արտահայտությունն է: Թուրքիան ցանկանում է պատերազմել Սիրիայի հետ և հաղթանակ տանելու դեպքում` ապացուցել մերձավորարևելյան մյուս երկրներին, որ հանձին Թուրքիայի` տարածաշրջանում կա «հզոր պետություն»:

Այս խոսուն փաստերը գալիս են ապացուցելու, որ Թուրքիայի տարածքում ընկած սիրիական ռումբի մասին պատմությունները, հավանական է, որ թուրքական դիվանագիտության հերթական փորձարկումներն են. ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ թուրքական F-4 ռազմական ինքնաթիռի կործանման ժամանակ: Այն, որ այս անգամ թուրքական կողմը վճռական է պատերազմի մեջ մտնելու հարցում, վկայում է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի արած վերջին հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները զարգանում են վատագույն սցենարով, և որ իրենք աչալուրջ են «ամեն պահի համարժեք պատասխան տալու»:Թուրք բարձարստիճան այրերը, սակայն, չեն յուրացրել նախկին սխալները և երկրորդ անգամ հանդես են գալիս նույն անհեռանկար նախաձեռնությամբ` առանց զգուշանալու, որ միգուցե այս դեպքում Թուրքիայի հերթական փորձը նրա համար դառնավերջինը:

Արաքս Կասյան

Հայերեն English

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը