Հասարակական

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հիշողության մեջ Էդուարդ Միրզոյանը կմնա որպես լուսավոր անձնավորություն

2 րոպեի ընթերցում

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հիշողության մեջ Էդուարդ Միրզոյանը կմնա որպես լուսավոր անձնավորություն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի վերջին հրաժեշտը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում:

Կոմպոզիտորի վերջին հրաժեշտին իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ.Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այլ բարձրաստիճան այրեր, մշակույթի գործիչներ:

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հավաստմամբ` Էդուարդ Միրզոյանը մեր երաժշտարվեստի ամենակարկառուն դեմքերից մեկն էր:«Ամենամեծ ժառանգությունը, որ Էդուարդ Միրզոյանը մեզ թողեց` իր երաժշտություն է: Թող այսպիսի տաղանդավոր մարդիկ անսպառ լինեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նախարարը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հիշողության մեջ Էդուարդ Միրզոյանը կմնա որպես լուսավոր անձնավորություն:«Բազմադարյա հայ երաժշտության վերջին նահապետն էր Էդուարդ Միրզոյանը: Նրա երաժշտության մեջ մշտապես առկա էր լավատեսությունը, իմաստուն ներքին ժպիտը»,-ասաց կոմպոզիտորը:

Էդուարդ Միրզոյանը կհուղարկավորվի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

Հայ մեծ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը մահացել էր հոկտեմբերի 5-ին երկարատեւ հիվանդությունից հետո:

Կոմպոզիտորի հուղարկավորման արարողությունը կազմակերպելու կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում