Հասարակական

Մայրաքաղաքային տրանսպորտի ուղեվարձը կշարունակի մնալ 100 դրամ

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքային տրանսպորտի ուղեվարձը կշարունակի մնալ 100 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում Երեւանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխություն չի նախատեսվում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությանպետ Հենրիկ Նավասարդյանը:

Վերջին շրջանում մամուլում լուրեր են շրջանառվում գազի գնի վերանայման վերաբերյալ, ինչն էլ վարչության պետի խոսքով, ուղեվարձի թանկացման մասին խոսակցությունների առիթ է դարձել: Նավասարդյանը տեղեկացրեց, որ իր գլխավորած վարչությունը երբեւէ չի խոսել ուղեվարձի բարձրացման մասին: Ավելին, նա նշեց, որ բոլոր ավտոբուսներն ու միկրոավտոբուսները Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթին մասնակցել են 100 դրամ ուղեվարձով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանըեւս հայտարարել էր, որՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տրանսպորտային սակագների վերանայման հարց ներկայում չի քննարկվում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում