Հայաստանը վերացնում է վիզային ռեժիմը Շենգեն գոտու երկրների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը եվրոպական երկրների քաղաքացիների համարդյուրացնում էերկիր մուտքը:Եվրամիության անդամ 27 պետությունների, ինչպես նաեւ կառույցի անդամ չհանդիսացող, սակայն Շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող չորս պետությունների` Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա եւ Շվեյցարիա, քաղաքացիները 2013 թվականի հունվարի 10-ից կարող են Հայաստան ժամանել առանց մուտքի վիզայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այս հարցն ընդգրկված է գործադիրի հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում:

Ի՞նչ կտա որոշումը զբոսաշրջության զարգացմանը

Նախագծի հիմնավորման համաձայն` նշված պետությունների քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը խթանիչ ազդեցություն կունենա զբոսաշրջության զարգացման վրա` որպես Հայաստան այցելությունն առավել դյուրին դարձնող գործոն, ինչն էլ իր հերթին ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի միջմարդկային ակտիվ շփումների հաստատման համար: ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության շրջանակում կձևավորվի ավելի բարենպաստ քաղաքական և տնտեսական միջավայր, ինչը կնպաստի նաև գործարար կապերի ընդլայնմանը:

Մուտքի դյուրացումը հիմնականում կատարվում է փոխադարձության սկզբունքով

Հայաստանը ներկայում ԵՄ-ի հետ բանակցում է մուտքի վիզայի դյուրացման համաձայնագրի շուրջ` հետագայում ընդհանրապես մուտքի վիզաները հանելու նպատակով: Այդ համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար` պաշտոնական պատվիրակության անդամներ, գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ, սպորտի եւ արվեստի գործիչներ, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականներ: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենի մուտքի վիզայի գինը` 35 եվրո, եւ այն անվճար դարձնել վերոհիշյալ կատեգորիաների, ինչպես նաեւ երեխաների ու թոշակառուների համար: Միակողմանիորեն հանելով մուտքի վիզայի պահանջը` Հայաստանն ակնկալում է արագացնել դյուրացման համաձայնագրի կնքումը:

Առկա է այլ պետությունների դրական փորձը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով` առանց մուտքի վիզայի Հայաստան ժամանելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են երկրում մնալ 180 օր` մեկ տարվա ընթացքում: Մի շարք պետություններ`Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովաննույնպես միակողմանիորեն հանել են ԵՄ-ի հետ մուտքի վիզայի պահանջը:

Հայերեն English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում