Հասարակական

Սանկտ Պետերբուգում լույս է տեսել «Պետերբուրգցի հայ մարշալները, գեներալները, ադմիրալները» գիրքը

2 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուգում լույս է տեսել «Պետերբուրգցի հայ մարշալները, գեներալները, ադմիրալները» գիրքը

ՍԱՆԿՏ –ՊԵՏԵՐԲՈԻՐԳ 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանկտ Պետերբուրգի հայ մարշալները, գեներալները, ադմիրալները» նորընծա ռուսալեզու գիրքը սեպտեմբերի 28-ին ներկայացվեց Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնում: Ինչպես Սանկտ Պետերբուրգից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, գրքի հեղինակ, տեղի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանն իր աշխատության մեջ ներկայացրել է Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում ապրած, աշխատած, կայսերական ու խորհրդային ռազմական հաստատություններում կրթություն ստացած ծագումով հայ զորավարներին: Նրանցից շատերն իրենց ռազմական արվեստը, գիտելիքները, ունակություններն առավելագույնս են դրսևորել դեռ Պետրոս Առաջինի արշավանքների, ռուս- պարսկական, ռուս- թուրքական և ռուս-ճապոնական պատերազմների ժամանակ:

Գրքում զգալի տեղ է հատկացված այն փառապանծ հայ գեներալներին, ադմիրալներին, մարշալներին, որոնց անունները ոսկե տառերով են գրված ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի պատմության էջերում:Գրքում ընթերցողը կհանդիպի նաեւ այնպիսի անունների, որոնց մասին առաջին անգամ է հիշատակում:Հակիրճ կենսագրական տեղեկություններն ուղեկցվում են զորավարների լուսանկարներով: Առաջին էջում զետեղված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական մաղթանքը:

Արմեն Մերուժանյանինշնորհավորեցին և գրքի նշանակության ու արժեքի մասին բարձր արտահայտվեցին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Սուրբ Կատարինե եկեղեցու հոգևոր հայր Սարգիս քահանա Չոփուրյանը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի օգնական Ռուսլան Նեխայը, Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատարի օգնական Արթուր Չիստյակովը և այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում