Գերմանական մամուլը փոխանցել է Դրեզդենում Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների առաջացրած հիացմունքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ կոմպոզիտոր, նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի հեղինակ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների ներառմամբ է Գերմանիայի Դրեզդեն քաղաքում մեկնարկել դասական երաժշտության նոր խոշոր համերգաշրջանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանականwww.dresdeneins.tv-ն,Դրեզդենի Ֆիլհարմոնիկն «Ալբերտինում» դահլիճում եւ առաջին անգամ նաեւ դրա տանիքապատված բակում ընդունել է շուրջ 1000 հանդիսատեսի, ովքեր եկել են Միխաել Զանդերլինգի ղեկավարած նվագախմբի ելույթը վայելելու:

«Սա մի հատուկ վայր է, քանի որ այն ոչ միայն երաժշտական, այլեւ ակուստիկ առումով է շատ հարմար». գնահատում է Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր Միխաել Զանդերլինգը:

Երեկոյան ծրագրի մեծ հաջողությունը գերմանական մամուլը բացատրել է նրանով, որ Բեթհովենի եւ Շոստակովիչի գործերը «շրջանակել են» հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Թավջութակի 4-րդ համերգի նրա գործերով Ֆիլհարմոնիկում զուգահեռ բացվել է նոր շարք «Հայաստանի լապտերները» խորագրով: 2010 թվականին Մանսուրյանի այս ստեղծագործությունը կատարվել էր Յան Ֆոգլերի կողմից, ով եւս այդ երեկոյին մասնակցել է նաեւ որպես սոլիստ:

Մանսուրյանական գործերի ներկայացմամբ դրեզդենյան համերգային երեկոյից իրենց տպավորություններով կիսվել են գերմանացի երաժիշտները` գնահատանքի խոսքեր ասելով նաեւ հայկական մշակույթի մասին:

Թավջութակահար Յան Ֆոգլեր. «Ինձ շատ գեղեցիկ է թվում, որ Ֆիլհարմոնիկը նայում է դեպի առաջ, որ ընտրում է նոր թեմաներ հենց համերգաշրջանի բացմանը` այսպիսի կարեւոր պահի: Հրավիրել հանդիսատեսին ճանապարհորդության, հնչողության նոր աշխարհ: Մանսուրյանն ամեն դեպքում խիստ հայկական հնչողություն է: Ես ընդհանրապես ռոմանտիկ եմ, միաժամանակ նաեւ հետաքրքրասեր նոր հնչողությունների հանդեպ, որոնք կարող են խիստ-խիստ ծայրահեղ լինել, ինչպես օրինակ` Ջոն Քեյջը: Հնչողությունները կարող են նաեւ խիստ պահպանողական լինել, ինչպես օրինակ Տիգրան Մանսուրյանի մոտ` խիստ արտահայտիչ, եկած մեկ այլ աշխարհից, այլ մշակույթից»:

Միխաել Զանդերլինգ` գլխավոր դիրիժոր:«Ես հավատում եմ հայկական երաժշտությանը. ընդհանրապես, ինձ համար լուրջ երաժշտությունը ամենատպավորիչն է: Երաժշտության` ինձ պատճառած ուրախությունն ամենեւին էլ կապված չէ դրա ուրախ բովանդակության հետ»:

Գերմանական մամուլը մեջբերել է գերմանացի երաժիշտների այն գնահատականները, որոնց համաձայն` ցավալի է, որ Մանսուրյանի եւ այլ հայ կոմպոզիտորների գործերը հազվադեպ են հնչում Գերմանիայում: Այստեղ առավել հայտնի են հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի գործերը:

Ֆիլհարմոնիկի գլխավոր բեմադրիչ Քարեն Քոփփ. «Հայաստանը, որպես մշակույթի հնագույն երկիր, միաժամանակ, իր քրիստոնեական ավանդույթների հիման վրա ունի նույն ծագումն, ինչ Կենտրոնական Եվրոպան: Ես դա չափազանց հետաքրքիր եմ գտնում` այդ երկրի եւ դրա մշակույթի վրա նոր լույս գցելու համար»:

Մինչ այդ բոլորովին նոր մշակութային իրադարձությունը` չափազանց մեծ ջանքերով բարելավվել է համերգասրահի ակուստիկան: Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիայով է ավարտվել մշակութային երեկոն, որի համար նվագախումբը եւ Միխաել Զանդերլինգը վաստակել են հանդիսատեսի բուռն ծափահարությունը:

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների ներառմամբ հաջորդ համերգը կկայանա սեպտեմբերի 29-ին:Գերմանական մամուլը վստահություն է հայտնել, որ բազմաթիվ հանդիսատեսներ «Ալբերտինում» ֆիլհարմոնիկ դահլիճը կընտրեն որպես հրաշալի «երաժշտական ճամփորդության վայր»:

Հայերեն English Русский

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք