Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 20-ինանցկացվել է ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարությունից, բազմամարդ հանդիսությանը ներկա էին Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի ու արվեստի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:Ողջույնի խոսքով հանդես են եկել Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Բելգրադում նորանշանակ ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը: