Արցախ

ԼՂՀ նախագահը հաստատել է երկրի կառավարության կազմը

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ նախագահը հաստատել է երկրի կառավարության կազմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետեւյալ կազմը.

Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան` ԼՂՀ փոխվարչապետ

Զոյա Մանվելի Լազարյան` առողջապահության նախարար

Արարատ Աշոտի Դանիելյան` արդարադատության նախարար

Լեւոն Ստեփանի Մնացականյան` արտադրական ենթակառուցվածքների նախարար

Կարեն Համբարձումի Միրզոյան` արտաքին գործերի նախարար

Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան` գյուղատնտեսության նախարար

Սլավիկ Արմիկի Ասրյան` կրթության եւ գիտության նախարար

Նարինե Էդուարդի Աղաբալյան` մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար

Մովսես Հրանտի Հակոբյան` պաշտպանության նախարար

Նարինե Կառլենի Նարիմանյան` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար

Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան `քաղաքաշինության նախարար

Սպարտակ Ապետնակի Թեւոսյան` ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Նախագահի այլ հրամանագրերով` Արարատ Աշոտի Դանիելյանն ազատվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից` արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ, Լեւոն Ավետիսի Գրիգորյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից` կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Կառլեն Ռուբենի Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում