«Մովսես Սիլիկյանը երբեք չկտրվեց հայ իրականությունից». Սեյրան Օհանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում տեղի է ունեցել «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողով: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը, ներկայացնելով Մովսես Սիլիկյանի անցած ուղին, ընդգծել է, որ գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը թանկ անուն է ոչ միայն որպես Սարդարապատի դարձակետային ճակատամարտի հրամանատար, այլեւ որպես, հիրավի, օրինակելի հրամանատարի կերպար: Նախարարի խոսքերով` Մովսես Սիլիկյանն այն տոհմիկ զինվորականների շառավիղին է պատկանում, ով երբեք չկտրվեց հայ իրականությունից, պահպանեց իր հայեցի կերպարը, տեսավ իր ժողովրդի տառապանքներն ու միշտ հաղորդակից եղավ նրա ձգտումներին:

«Թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից ծայրահեղ բարդ իրավիճակում այդ զորավարն ընդունեց միակ ճիշտ, համակողմանիորեն կշռադատված եւ, առանց չափազանցության, տաղանդավոր որոշում` ոտքի հանել զորքը եւ բոլոր նրանց, ովքեր ունակ էին զենք կրելու՝ հայոց բազմադարյան պետականությունը թուրքերի բարբարոս ներխուժումից պաշտպանելու համար»,-ընդգծել է նախարարը:

Ելույթներով եւ դասախոսություններով հանդես են եկել մի շարք պատմաբաններ` առավել մանրամասն ներկայացնելով գեներալ-լեյտենանտի տոհմի պատմությունը, ինչպես նաեւ ռազմական գործչի կյանքի հերոսական դրվագները:

Զորավարի ծննդյան 150-րդ տարեդարձի շրջանակներում իրականացվում է Մովսես Սիլիկյանին նվիրված միջոցառումների ընդգրկուն մի ծրագիր, որը կշարունակվի նաեւ առաջիկա շաբաթներին: Մասնավորապես, կազմակերպվելու են ուսանողների ու աշակերտների բազմաթիվ այցելություններ «Սարդարապատ» հուշահամալիր, ինչպես նաեւ ծավալուն հոդվածներ են հրապարակվել պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթում, բացի այդ հրատարակվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատրաստած «Սարդարապատի հերոսը. գեներալ Մովսես Սիլիկյան» գրքույկը:

Հայերեն English Русский

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա

ՏԿԵ նախարարը գործուղվել է Իրան. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է