Հալեպում չորս հայերի մահվան մասին համացանցի տեղեկությունը չի հաստատվում. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Նոր գյուղի (Միդան) շրջանում այս պահին բախումները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ սիրիական բանակն ամեն գնով փորձում է կայունություն եւ անվտանգություն հաստատել հայաշատ թաղամասում:

Մամլո խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ այս պահը շարունակվում են ճշտումներ եւ ստուգումներ իրականացվել սեպտեմբերի 13-ի երեկոյան համացանցում հայտնված մի տեղեկության վերաբերյալ, որի համաձայն` Հալեպի օդանավակայան տանող ճանապահին չորս հայեր են զոհվել: Ֆեյսբուքյան էջը նաեւ նշել է զոհվածների անունները` Ջորջ Դուլբաքյան, Միրայ Սարգիս, Նուշիկ Տերտերյան, Անդրե Պետրոսյան: Ռեյիսյանը նշեց, որ ազգային իշխանությունները եւ արտակարգ իրավիճակների օգնության մարմինը բոլոր հնարավոր ուղղություններով փորձում են պարզել հրապարակված լուրի իսկությունը, սակայն մինչ այս պահը լուրը հաստատող որեւէ փաստ չի արձանագրվել: Նման անուններով մարդկանց անուններ չկան նաեւ հիվանդանոցներում:

Իսկ տեղեկությունն այն մասին, որ Հալեպի օդանավակայանը փակվել է, Ռեյիսյանի տեղեկացմամբ, իրականությանը չի համապատասխանում: Զինված ուժերը փորձում են անվտանգություն ապահովել նաեւ այնտեղ:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինված ուժերը Հալեպի Նոր Գյուղ (Միդան) թաղամասի Հրեյտանի շենքի, Սպորտի ինտիտուտի եւ ծննդատան շրջանները սկսել են մաքրել զինյալներից: Բախումների արդյունքում տասնյակ զինյալներ են զոհվել, այդ թվում լիբիացի դիպուկահարներ, առգրավվել են նրանց զենքերը:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել են 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

Հայերեն English

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը