ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունը մտահոգված է Բուդապեշտում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և Բաքվում նրան ներում շնորհելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, այս մասին հայտարարել է Պան Կի Մունի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

«Միավորված ազգերի կազմակերպությունն ընդգծում է, որ անօրինականության դեմ պայքարում և պատասխանատվության վերականգնման գործում կազմակերպության անդամ երկրները պետք է հետևեն միջազգային չափորոշիչներին և օրենքի տառին»,-հայտարարել է Նեսիրկին: Հիշեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համախանագահների արած հայտարարությունը խնդրի առնչությամբ` ՄԱԿ-ի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ներկայում ընթացող գործընթացները չեն վնասի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- եզրափակել է իր խոսքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից` չնայած խոստումներին, որ ոճրագործը կշարունակի պատժի կրումը: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Միջազգային հանրությունը Ադրբեջանի` միջազգային իրավական նորմերին հակասող քայլի դատապարտման հայտարարություններով է հանդես գալիս: Հունգարիան մեղադրել է Ադրբեջանին` խոստումը դրժելու մեջ:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին