Լոնդոնում կրակել են Ռուսաստանի պարալիմպիկ վոլեյբոլիստների ավտոբուսի վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում ընթացող 14-րդ պարալիմպիկ խաղերին մասնակցող Ռուսաստանի վոլեյբոլի հավաքականին մրցավայր տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ կրակոցներ են հնչել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` Ռուսաստանի վոլեյբոլիստների գլխավոր մարզիչ Վիկտոր Դյակովն «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությանն ասել Է, որ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի թիմի ավտոբուսի վրա կրակել են օդամղիչ զենքից: Գնդակը վնասել Է ավտոբուսի ապակին, անցել իր եւ թիմի թարգմանչի կողքով, ավտոբուսի ապակին փշրվել է:Ռուս վոլեյբոլիստների` մրցավայր ժամանելուց հետո ավտոբուսի վարորդը միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել Է ոստիկանությանը: Պատահածը, սակայն, չի ազդել ռուս մարզիկների տրամադրության վրա. Ռուսաստանի վոլեյբոլիստները 3:0 հաշվով հաղթել են Մարոկկոյի հավաքականին:
Սկսվել է հետաքննություն` բացահայտելու հանցագործներին եւ նրանց արարքի դրդապատճառները: Առայմն այս մասին որեւ տեղեկություն չի հաղորդվում: