Տնտեսություն

ԿԲ խորհուրդը փոփոխություններ է արել բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների մասին որոշման մեջ

1 րոպեի ընթերցում

ԿԲ խորհուրդը փոփոխություններ է արել բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների մասին որոշման մեջ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 4-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը սահմանելու մասին» որոշման մեջ մասին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, խորհուրդը «Մոբի Դրամ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ին «Անելիք» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել: «ՊԵՏՐՈՍ-94» ՍՊԸ-ն ստացել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա, վերաձևակերպվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Առաքելյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 238 լիցենզիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում