ԼՂՀ հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Բակո Սահակյանը պարգեւատրել եւ պատվավոր կոչումներ է շնորհել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 5 հոգի, որից 2-ը` հետմահու:
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 158 հոգի, որից 9-ը` հետմահու:
Պետական շինարարության, տնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության բնագավառներում ԼՂՀ մատուցած ծառայությունների համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվել է 8 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 5 հոգի, «Անանիա Շիրակացի» մեդալով` 2 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 22 հոգի:
Մշակույթի եւ առողջապահության բնագավառներում ունեցած մեծ ավանդի համար պատվավոր կոչումներ են շնորհվել.
Վաստակավոր արտիստի`Լարիսա Սարգսյանին` «Դիզակ» ժողովրդական գործիքներիհամույթի մենակատար` ք. Հադրութ,Մշակույթի վաստակավոր գործչի`Մելս Հովսեփյանին` ինքնուս նկարիչ, արցախյան ազգային-ազատագրական պայքարի մասնակից, պահեստազորի մայոր, Վաստակավոր բժշկի`Վարդան Ղուկասյանին` ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչ,Էդուարդ Պատվականյանին` ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»ՓԲԸ բժիշկ-ուրոլոգ: