Ակտիվիստները կոպեկներ են նետել Հունգարիայի դրոշի վրա, ապա այրել այն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունգարայի հյուպատոսության առջեւ«Հայազն» եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միություններիակտիվիստներըգետնին գցեցին Հունգարիայի դրոշը, վրան կոպեկներ շպրտեցին՝ ի նշան այն բանի, որ Հունգարիան ծախվել է Ադրբեջանին։ Դրոշն այրելուց հետո մասնակիցները երգեցին հայրենասիրական երգեր եւ միահամուռ գոչեցին «Ամոթ», «Մահ ոսոխին»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Ամոթ», «Մահ ոսոխին», «Հունգարիան ծախված երկիր է» կարգախոսներով նրանք բողոքի երթ անցկացրին ՀՀ ԱԳՆ-ի եւ Հունգարիայի հյուպատոսության առջեւ:

ԱԳՆ-ի շենքի առջև հավաքվածների թվում էին նաև Հունգարիայից Հայաստան ժամանած մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում նաև հայտնի հայագետ Ժիգմունդ Բենեդեկը։

«Ես ներողություն եմ խնդրում իմ անունից ամբողջ հայ ժողովրդից, ինչպես նաև Գուրգեն Մարգարյանի ընտանիքից։ Հունգարիայի կառավարության այդ քայլը գնահատում եմ անբարոյական՝ ընդդեմ դարավոր դաշնակից հայ ժողովրդի։ Գուրգեն Մարգարյանը մահացել էր էթնիկ պատկանելության դեմ իրականացված հանցագործողության հետևանքով, ու նրան դաժանաբար սպանողը դատապարտվել էր ազատազրկման։ Սաֆարովին արտահանձնելն Ադրբեջանին հունգարական դիվանագիտութան մեծագույն սխալն է. ես կլինեմ Հայաստանի կարծիքի դեսպանը Հունգարիայում»,- նշեց հունգարացի հայագետը՝ խնդրելով համեմատության եզրեր չանցկացնել հունգար ժողովրդի և իշխանության միջև։

«Հունգար ժողովուրդն ամբողջությամբ կանգնած է հայերի ու Հայաստանի կողքին»,- եզրափակեց նա։

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Դուբլին

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների