Ռումբերը հասել են Հալեպի հայկական ծերանոցին, բայց ծերերին վտանգ չի սպառնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում օգոստոսի 27-ի առավոտից կրակոցների ձայներ չեն լսվում, սակայն սա չի նշանակում, որ ամեն բան վերադարձել է իր բնականոն հունին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը` հավելելով, որ քաղաքում հանգստյան օրերն անցել են բավականին լարված եւ անհանգիստ:«Շաբաթ օրը լսվում էին ռմբակոծություններ, կրակոցներ, կային ռումբեր, որոնք ընկել էին հայաշատ թաղամասերի վրա, որի հետեւանքով հայազգի մի երիտասարդ ծանր վիրավորվել էր, ապա` մահացել. երեկ նրա հուղարկավորությունն էր: Վիրավորների թվում եւս հայեր կային, ովքեր իրենց համապատասխան բուժումը ստացել են եւ արդեն լավ են զգում»,-նշեց Ռեիսյանը: Նրա տեղեկացմամբ` ռումբերը հասել էին նաեւ հայկական ծերանոց, որը կարծես սահմանագիծ է դարձել ընդդիմադիրների եւ սիրիական բանակի միջեւ: Այնուհանդերձ, Ռեիսյանը հավաստիացնում է, որ ծերանոցում ծերերն ապահով են, եւ արդեն որեւէ վտանգ չկա:

«Հալեպում ռմբակոծութունների հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր, խանութներ, զբոսատեղիներ, այրվել են ավտոմեքենաներ: Ժդեյդեի շրջանում, որը Հալեպի պատմական թաղամասերից է, հետապնդումները շարունակվում են, եւ այն այլեւս խաղաղ շրջան համարել հնարավոր չէ»,-նշեց նա:

Խոսելով կառավարական զորքերի եւ ընդդիմադիր ուժերի հավասարակշռության մասին` Ռեիսյանը նշեց, որ նմանատիպ բախումներում հնարավոր չէ ուժերի հզորությունը հստակ ներկայացնել:«Կան թաղամասեր, որոնք գտնվում են ընդդիմադիրների հակակշռի տակ, կան նաեւ այնպիսիք, որոնք պետության հսկողության տակ են: Ընդհանրության մեջ` քաղաքը պետության հովանու ներքո է»,-ընդգծեց Ռեիսյանը` հավելելով, որ մի շարք լրատվական գործակալություններ փաստերն այլ կերպ են ներկայացնում` կախված նրանից, թե որ թեւին են պատկանում: Քրիստոնեաբնակ հայության շրջանները մեծամասնությամբ, եթե ոչ ջախջախիչ տոկոսով, գտնվում են պետական հակակշռի տակ:

Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել ենմեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: Հայաստան են ժամանել ավելի քան 2 հազար սիրիահայեր, իսկ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում