1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը 9 հնարավորից վաստակելով 6 միավոր կիսել Է 3-7-րդ տեղերն Ավստրիայի Բրաունաու քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Կասպարովն ընդամենը կես միավորով Է զիջել մրցաշարի հաղթողին` հնդկաստանցի գրոսմայստեր Չանդրան Պանչանաթանին եւ միայն վերջին պարտիայում Է զրկվել մրցաշարում հաղթելու համար պայքարելու հնարավորությունից:
Բրաունաուի մրցաշարին մասնակցել է 40 շախմատիստ: