Հասարակական

«Հայարտուն» կենտրոնի սաները մաքրել եւ բարեկարգել են Թբիլիսիի Հայոց մեծերի պանթեոնը

1 րոպեի ընթերցում

«Հայարտուն» կենտրոնի սաները մաքրել եւ բարեկարգել են Թբիլիսիի Հայոց մեծերի պանթեոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալի» մանկապատանեկան համույթն ազգանվեր նախաձեռնությամբ օգոստոսի 23-ին շաբաթօրյակ է անցկացրել Թբիլիսիի Հայոց մեծերի պանթեոնում: Վիրահայոց մամլո դիվանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ համույթի անդամները` խմբավար Մարի Աբուլյանի ղեկավարությամբ եւ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի ուղեկցությամբ, ամառային հանգստի մեկ օրը տրամադրել են հանրօգուտ աշխատանքին` Թբիլիսիում հանգչող հայ ազգի մեծամեծների շիրիմների եւ տապանաքարերի մաքրմանը, պանթեոնի տարածքի բարեկարգմանը:

Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի Պանթեոն այցելությունը եւ խոնարհումը ազգի մեծերի շիրիմների առաջ` աշխարհասփյուռ հայերի Թբիլիսի այցելության առաջին ցանկությունն է:

Ռուսաստանի Դաշնությունից, Բեյրութից ժամանած այցելուներին առանձնահատուկ ուրախություն է պատճառել ներսեսշնորհալցիների կազմակերպած շաբաթօրյակը: Խանդավառված փոքրերի ոգեւորությամբ` պանթեոնի այցելուները նույնպես ընդգրկվել են շաբաթօրյակի աշխատանքներին եւ միասին բարեկարգել են պանթեոնի տարածքը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում