Իսրայելում որեւէ մեկը չի ժխտում Հայոց ցեղասպանության փաստը. Յուլի Էդելշտեյն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի տեղեկատվության եւ սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնն օգոստոսի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախարարը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդելշտեյնը այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նրան ծանոթացրել է Հայ գրքի տպագրության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: Նախարարը գրառում է թողել թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Մեր ժողովուրդների միջեւ կան շատ ընդհանրություններ ու նման պատմական դրվագներ: Իսրայելում որեւէ մեկը չի ժխտում Հայոց ցեղասպանության փաստը»:

Իսրայելը պատկանում է այն պետությունների շարքին, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ Մեծ Եղեռնը որպես ցեղասպանություն ճանաչել եւ դատապարտել են աշխարհի ավելի քան 2 տասնյակ պետություններ, ԱՄՆ 40-ից ավելի նահանգներ, տարբեր քաղաքների ադմինիստրատիվ կառույցներ, միջազգային կազմակերպություններ:

Հայերեն English Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով