Արցախ

Արցախում քննարկվել են առաջնային գծում իրականացվող ամրաշինական կառույցների կատարելագործման մասին հարցերը

1 րոպեի ընթերցում

Արցախում քննարկվել են առաջնային գծում իրականացվող ամրաշինական կառույցների կատարելագործման մասին հարցերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի ծառայությունների և բաժինների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ օգոստոսի 8-ինտեղի է ունեցել ռազմական խորհրդի հերթական նիստ, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից, նիստի ընթացքում քննարկվել է բանակային ստորաբաժանումների կողմից մարտական հերթապահության կազմակերպման և առաջնային գծում իրականացվող ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքների ընթացիկ վիճակը: Օրակարգային հարցերի շուրջ ըստ ուղղությունների հանդես են եկել բանակի և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները: Խորհրդակցությունն ամփոփել և առաջիկա անելիքների շուրջ համապատասխան ցուցումներ է տվել ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում