Հարցազրույց

Հայաստանում ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների մեծ պահանջարկ կա

8 րոպեի ընթերցում

Հայաստանում ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների մեծ պահանջարկ կա

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն, որ ժամանակակից աշխարհում առանց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հնարավոր չէ էական ձեռքբերումներ, կարծում ենք նորություն չէ որեւէ մեկի համար: Չնայած այդ գաղափարի գիտակցմանը, մի շարք քայլերի ձեռնարկելուն, որոշակի դրական տեղաշարժին, հարցը լուծված համարել դեռեւս հնարավոր չէ: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններից մեկի` «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ:

-Պարո'ն Մուսայելյան, «Սինոփսիս»-ը Հայաստան մուտք գործեց 2004 թվականին: Այդ ժամանակից մինչեւ հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների նկատամբ հետաքրքրության աճի ինչպիսի՞ միտում եք նկատում:

Իրականում ոլորտի նկատմամբ հետաքրքրություն միշտ կա` ինչպես Կառավարության, այնպես էլ` հասարակության կողմից: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ուղղություն է համարում, իսկ ահա որպեսզի հասարակությունը լիարժեք կարողանա գնահատել, թե տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքում ինչ դերակատարում ունեն, պետք է հենց ինքը դառնա տեղեկատվական: Պետք է ասեմ, որ այս տարիների ընթացում բավականին դրական տեղաշարժեր եւ զարգացումներ են եղել, որոնք անհրաժեշտ է անպայմանորեն տեսնել եւ շեշտել: Համապատասխան ընկերությունների եւ ինժեներների թվաքանակը բավական խոսուն է: Չնայած դրական տեղաշարժին, միեւնույն է, ոլորտում խնդիրները շատ-շատ են:

-Դուք նշեցիք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ցուցիչ կարող ենք ընդունել հասարակության տեղեկատվական լինելու հանգամանքը: Հայ հասարակությունը որքանո՞վ է տեղեկատվական:

Հասարակության տեղեկատվական լինելը առանձին մասնիկ չէ: Կառավարությունը եւ կառավարումը պետք է լինեն էլեկտրոնային: Պետք է ասեմ, որ այս առումով մեզ մոտ Էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Կառավարությունը մի քայլ առաջ է ընդհանուր տնտեսությունից: Տնտեսության տարբեր ոլորտներում պետք է կարողանալ կիրառել ՏՏ գործիքը` արտադրողականությունն ու աշխատանքի արդյունավետությունն ավելացնելու համար, սակայն այս առումով մեր տնտեսությունը բավականին հետին դիրքերում է: Երեւի ժամանակ է պետք համընդհանուր արդյունավետ լուծումներ եւ ճանապարհներ գտնելու համար:

-Այս պահին որո՞նք են ոլորտի հիմնական խնդիրները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական խնդիրը համապատասխան մասնագետների բացակայության եւ անհրաժեշտության հարցն է: Այսօր բավականին մեծ քանակությամբ կադրերի պահանջարկ կա: Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հրապարակած տվյալների` այժմ ոլորտում կա մոտ երկու հազար մասնագետի պահանջարկ: Իսկ այդ կադրերը չեն համալրվում բուհերի համապատասխան մասնագիտությունների շրջանավարտներով, քանի որ կա փորձի եւ որակի խնդիր: Եթե հարցը շուտափույթ լուծում չստանա` ապագայում կունենանք օտարերկրյա ընկերությունների կողմից գրավչության կորուստ: Առանց այդ լուրջ ընկերությունների գործունեության ներթափանցման Հայաստան, լրջագույն հաջողություններ չենք կարողանա ունենալ. շուկան շատ սահմանափակ է մեր տեղական ընկերությունների համար, դրան էլ ավելացրած` գլոբալ շուկան գնալով նեղանում է: Եւ որպեսզի ունենանք լուրջ հաջողություններ, պետք է ստեղծենք դրսի հանրահայտ ընկերությունների ուշադրությունը գրավող ենթակառուցվածքներ: Այսօր կան բավականին շատ ընկերություններ, որոնք եկել են Հայաստան եւ իմ ունեցած տվյալներով գոհ են իրենց հայկական թիմերից, քանի որ համեմատաբար էժան աշխատուժ է, որը պատրաստում է որակյալ արտադրանք:

Սակայն անգամ իմ նշած պարագաներում, իրականում, Հայաստանում ռեգիոնալ առումով հաջողությունները շատ են: Օրինակ` միկրոէլեկտրոնային սխեմաների նախագծման ասպարեզում Հաայստանը բավական մրցունակ է` նույնիսկ Ռուսաստանի Դաշնության հետ համեմատած: Բայց չպետք է սրանով կանգ առնենք: Եթե չլուծենք այն խնդիրները, որի մասին ես խոսեցի, ապա մոտ ապագայում կունենանք կորուստներ: Այնպես որ շատ կարեւոր է, որ մեր տեխնոլոգիական համայնքը Կառավարության հետ համատեղ փորձի լուծել առկա խնդիրները, որոնք այսօր հրամայական են:

-Պարո'ն Մուսայելյան, Դուք բողոքում եք համապատասխան կադրերի բացակայությունից այն պարագայում, երբ կրթություն-աշխատաշուկա-մասնավորի ներգրավում կոնցեպտի մասին խոսելիս առաջինը «Սինոփսիս»-ի անունն ենք մատնանշում: Կազմակերպությունը համագործակցում է մի շարք բուհերի հետ, գուցե ձեւաչափի՞ մեջ է խնդիրը:

Երբ «Սինոփսիս»-ը մուտք գործեց Հայաստան, միանգամից տեսավ մի փոքր մոդել, սկսեց համագործակցել Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ եւ կադրերի պատրաստման լուրջ հնարավորություն տեսավ: Ոչ միայն տեսավ, այլեւ շարունակեց, խորացրեց եւ հմայիչ դարձրեց ուսումնական ծրագրերը` այն տարածելով ուրիշ համալսարանների վրա: Այսօր մենք երկու կրթական մոդել ենք օգտագործում` մի դեպքում համալսարանը բերելով արտադրություն` սա Ճարտարագիտական համալսարանի հետ համագործակցության մոդելն է, մյուս պարագայում` ինդուստրիան ենք տանում համալսարան, որը կիրառվում է Երեւանի պետական համալսարանում, Հայ ռուսական (Սլավոնական) համալսարանում, Եվրոպական ակադեմիայում, որն իրականացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ: Այս մոդելների շնորհիվ պատրաստվում են կադրեր, որոնք ոլորտում պահանջարկ ունեն: Եւ այսօր ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր ուսանողներից գրեթե չկան մարդիկ, ովքեր աշխատանքային պրոցեսներից դուրս են: Սա ունիկալ ինովացիոն միջավայր է` կրթության-գիտության-արտադրության, որտեղ սովորող ուսանողներ բացառիկ հանարավորություն ունեն այս միջավայրում կրթվելու, աշխատելու եւ պատահական չէ, որ մի քանի տարի անց դառնում են բարձրակարգ մասնագետներ: Սակայն նման մոդել գրեթե չեն իրականացնում այլ կազմակերպություններ, քանի որ դրա համար լուրջ միջոցներ են անհրաժեշտ: Նրանք նախընտրում են համապատասխան մասնագետին «վերցնել» այլ կազմակերպությունից:

-Վերջերս ինտենսիվորեն խոսվում էր Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ստեղծման կարեւորության մասին: Այժմ տեսնո՞ւմ եք դրա անհրաժեշտությունը:

Այսօր նման խնդիր չկա օրակարգում: ՀՀ էկոնոմիկայի երկու եւ Կապի, տրանսպորտի մեկ փոխնախարարներ զբաղվում են դրանով: Որոշ ժամանակ է պետք, որ նոր իրողություններում մեր տեղեկատվական համայնքն աշխատի այս կառույցների հետ եւ փորձի արդյունավետ համագործակցության եզրեր գտնել: Եթե անցնի որոշ ժամանակ եւ պարզվի, որ արդյունավետ չէ այս համագործակցությունը, մենք արդեն կխոսենք կառավարման այլ մոդելների անհրաժեշտության մասին:

՞նչ միջոցառումներ կձեռնարկի «Սինոփսիս»-ը` ոլորտը զարգացնելու հեռահար նպատակով:

Մեզ համար առաջնային է, որ Հայաստանում բնականոն զարգանա ոլորտը: Չես կարող բիզնես կազմակերպել մի միջավայրում, որտեղ ենթակառուցվածքները կայացած չեն: Դրա համար մեր նախաձեռնություններ եղել եւ շարունակելու են լինել ոլորտի զարգացմանը միտված: Միջոցառումներից մի քանիսը մենք կիրականացնենք հենց «Սինոփսիսի շաբաթվա» շրջանակներում, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-6-ը: Մենք շարունակելու ենք նոր իդեաների գեներացումը, նախաձեռնությունների իրականացումը:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Լուսանկարները` Արեւիկ Գրիգորյանի

Տեղադրություն

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Հայաստան

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում