Քաղաքականություն

Սաֆրաստյանն առաջարկում է զգուշավոր լինել Սիրիային տրվող գնահատականներում

3 րոպեի ընթերցում

Սաֆրաստյանն առաջարկում է զգուշավոր լինել Սիրիային տրվող գնահատականներում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իրադրությունը սրված է ոչ թե ռազմական, այլ քաղաքական առումով, եւորեւէկտրուկ հայտարարություն կարող է վտանգել հայ համայնքին: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:«Ռազմական բախումների ազդեցությունը Հալեպի հայկական թաղամասերում դեռ չեն զգացել, ուստի չեն զգացել նաեւ իրական վտանգը: Այս օրերին պետք է զուսպ լինեք մեր գնահատականներում, որպեսզի սիրիահայերը հարվածների չենթարկվեն: Մենք պետք է մեր ներդրումն ունենանք խաղաղ կարգավորման գործընթացներում, սակայն նաեւ պիտի հասկանանք, որ Հայաստանը փոքր երկիր է` որոշակի ակտիվ քաղաքականություն վարելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Սաֆրաստյանը: Նրա խոսքով` Հայաստանի համար նախընտրելի տարբերակը զգուշավորությունն է, որը պետք է պայմանավորված լինի մեր հայրենակիցներով, տարածաշրջանում ունեցած դերով:

«ՄԱԿ-ի ասամբլեայում Սիրիայի մասին նախատապատրաստվում է քննարկում եւ քվերակություն, եւ չգիտեմ` ինչ դիրքորոշում կունենա Հայաստանն այդտեղ: Մենք պետք է հնարավորինս հեռու մնանք աշխարհաքաղաքական զարգացումներից: Ինչ վերաբերում է մեր իշխանությունների գործողություններին` ԶԼՄ-ներից տեղյակ եմ, որ որոշակի աշխատանք տարվում է, կան գործեր, որոնց մասին չի խոսվում` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ»,-նշեց արեւելագետը: Նրա խոսքով` հայկական սփյուռքը պետք է համոզված լինի, որ Հայաստանն իր ուժերի շրջանակներում կանգնած կլինի իր կողքին: Կարեւոր են նաեւ զգացմունքային ելույթները:

Մարդու իրավունքների հետազոտության սիրիական կենտրոնի տվյալներով` այդ երկրում 2011թ-ի մարտից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 19 հազար մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների` զոհվածների թվում շուրջ 12 հազար խաղաղ քաղաքացիներ են, իսկ ավելի քան 5 հազարը`անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են եղել նաեւ յոթ հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում