Սփյուռք

Բուենոս Այրեսում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև

2 րոպեի ընթերցում

Բուենոս Այրեսում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բուենոս Այրես նահանգի Սան Իսիդրո վարչական շրջանի քաղաքային խորհուրդը` Խուլիա Ռիտա Քուզիսի նախագահությամբ, օգոստոսի 1-ինմիաձայն կողմ է քվեարկել 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին արտգործնախարարությւոնից, խորհուրդըմիաժամանակ միացել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից 2006 թ. դեկտեմբերի 13-ին ընդունված թիվ 26199՝ «Ի հիշատակ հայ ժողովրդի կրած ցեղասպանության» հանրապետական օրենքին, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»:

Քաղաքային խորհրդի նիստին ներկա են եղել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ Արք. Մուրադյանը, Սան Իսիդրո շրջանի հոգևոր հովիվ Մաշտոց քհն. Առաքելյանը, ինչպես նաև արգենտինահայ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քվեարկության ավարտից հետո ելույթներ են ունեցել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արք. Մուրադյանը: Վերջիններս, մեծապես կարևորելով Սան Իսիդրո քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձևը, Հայաստանի և հայ ժողովրդի անունից իրենց երախտագիտությունն են հայտնեցին ճշմարտության և արդարության օգտին ընդունված փաստաթղթի առնչությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում