Մովսիսյանը եւ Մելքումյանը միմյանց հետ ոչ- ոքի են խաղացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը միմյանց հետ ոչ-ոքի են խաղացել Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ փուլում: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Այս փուլից հետո Մելքումյանը եւ Մովսիսյանը 5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 7-րդ եւ 10-րդ տեղերը, սակայն նրանք ընդամենը կես միավորով են զիջում մրցաշարի երեք առաջատարներին՝ հնդիկ գրոսմայստեր Պենթալա Հարիկրիշնային, ռուս Մաքսիմ Տուրովին եւ ֆրանսիացի Ռոմեն Էդուարին:

Հայերեն English Русский