Հայ դիրքապահներին ադրբեջանցի զինծառայող է հանձնվել. ադրբեջանական կողմը եւս փորձել է մեկնաբանել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանագծի հուսիս-արևելյան հատվածումհուլիսի 26-ին` ժամը 06.00-ի սահմաններում, հատելով ՀՀ պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւը:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը:

Ժամը 15:17- /լրացված/

Հուլիսի 26-ի երկրորդ կեսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինվոր Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջեւի` նույն օրը վաղ առավոտյան ժամը 6-ին Թովուզի շրջանում հայ-ադրբեջանական սահմանն անցնելու եւ հայկական զինված ուժերին գերի հանձնվելու փաստը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է contact.az լրատվական կայքը` նշելով, որ փաստը հաստատել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կայքը նշում է, որ 20-ամյա զինվոր Ֆարաջեւը, իբր, գերի է ընկել շփման գծում «մոլորվելու» պատճառով:

«Երեւում է` Ադրբեջանի ազգային բանակում վաղուց էր պետք աշխարհագրության եւ կողմնորոշվելու դասաժամեր մտցնել, եթե զինվորները պարբերաբար շփոթում են սեփական եւ ուրիշի ուղղությունը՚, -հեգնում է կայքը` նշելով, որ մինչ այդ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չեն եղել:

Հայերեն English Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր