Հնագետները պալեոլիթի դարաշրջանի հուշարձան են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան հնավայրի պեղումների ժամանակ հայկական արշավախումբը հայտնաբերել է քարեդարյան շատ հետաքրիր հուշարձան:Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը, ենթադրվում է, որ հուշարձանը պալեոլիթի դարաշրջանի է, մոտ 250-300 հազար տարեկան:«Հուշարձանը, որը մենք հայտնաբերել ենք դեռեւս չի թվագրվել»,-ասաց նա:Գասպարյան խոսքով` այս տարի հայկական արշավախումբն ավելի շատ հետախուզական-հետազոտական աշխատանքներ է կատարել, քան հիմնական պեղումներ:

Հնագետի տեղեկացմամբ, 2012 թվականի օգոստոսի վերջին հայ-գերմանական արշավախումբը Սիսիանում պեղումներ կիրականացնի` պարզելու թե նեանդրթալյան մարդու փոխակերպումը հոմոսափիենսի, այսինքն` բանական մարդու, Հայաստանի տարածքում երբ է տեղի ունեցել: Բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու նպատակով պեղումները կշարունակվեն նաեւԴեբեդի կիրճում: «Յուրաքանչյուր պեղում նպատակային է արվում, սակայն դրանից հետո առաջանում է նաեւ գտածոների, հուշարձանների պահպանության խնդիրը: Հետազոտությունները, որոնք արվում են արտասահմանում, ինչպես նաեւ թվագրման վերլուծությունները` ահռելի գումարներ արժեն»,-ասաց Գասպարյանը: Այնուհանդերձ, հնագետներըպեղումների ֆինանսավորման բազմաթիվ աղբյուրներ ունեն: Համատեղ արշավախմբերի ժամանակ գումարի մի մասը հատկացնում են արտասահմանցի գործընկերները, մի մասը տրամադրում է ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը: «Մի ստվար մասն էլ հատկացնում է ամերիկյան հիմնադրամը, որը տարիներ շարունակ զբաղվում է պեղումների ֆինանսավորմամբ»,-ասաց նա:

2010 թվականին Արենի-1 քարանձավի պեղումների արդյունքում հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը: Շուրջ 5500 տարվա պատմություն ունեցող կոշիկի հայտնաբերումըհամաշխարհային մեծ արձագանք գտավ:Հնագույն կոշիկն այժմ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA