ԼՂՀ ԿԸՀ-ն ամփոփել է նախագահական ընտրությունների արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին կայացած նիստում ամփոփել է հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրել է.

ԼՂՀ ընտրողների ընդհանուր թիվը, ըստ ընտրողների ցուցակների, կազմում է` 99.227,

տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը`102.283,

մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը` 29.324,

Գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրությունների`72958,

Անվավեր քվեաթերթիկների թիվը` 2302,

Յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է`

Բալասանյան Վիտալի Միխայիլի - 22.967,

Սահակյան Բակո Սահակի - 47.095,

Սողոմոնյան Արկադի Իվանի - 593:

Կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը` 70.655,

Վավեր քվեաթերթիկների թիվը` 70655,

Անճշտությունների չափը` 4:

Առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ, 8-րդ մասերով, 83-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով վերոնշյալ արձանագրությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հուլիսի 19-ի ընտրության արդունքում բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների բացարձակ մեծամասնության քվեները ստանալու կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը Բակո Սահակի Սահակյանին համարեց ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ:

Հայերեն English Русский