Հասարակական

Գարեգին Երկրորդը շնորհավորել է Բակո Սահակյանին Արցախի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Գարեգին Երկրորդը շնորհավորել է Բակո Սահակյանին Արցախի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 20-ինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական գիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` Արցախի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից,Հայրապետական շնորհավորագրի մեջ մասնավորապես ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Արցախահայության սերն ու վստահությունը Դուք արդարորեն վաստակեցիք տարիների Ձեր նվիրյալ աշխատանքով` ի խնդիր Արցախի զորացման, նրա աստվածասեր ժողովրդի խաղաղ ու բարօր կեցության: Ձեր ղեկավարության ներքո իր նոր` ազատ ու անկախ կյանքը կերտող Արցախը ընթացավ զարգացման ուղիով, արձանագրվեցին մնայուն հաջողություններ տնտեսական կյանքում, Արցախի հերոսական բանակի զորացման, սահմանների ապահովության գործում, որոնք ամուր երաշխիք են առավել պայծառ ու լուսավոր գալիքի:

Վստահ ենք, որ հայրենասեր ու ազգասեր նույն ոգով և պետական գործունեության մեջ հարուստ փորձառությամբ շարունակելու եք Ձեր գովարժան գործունեությունը` հանուն մեր ժողովրդի նոր հաղթանակների ու ձեռքբերումների կերտման, Արցախի միջազգային ճանաչման ու անշրջելի առաջընթացի:

Մեր աղոթքն է, որ Տերը զորակից լինի Ձեզ` Ձեր հայրենանվեր առաքելության մեջ, պարգևի քաջառողջություն և նորանոր հաջողություններ` ի բարօրություն Արցախ աշխարհի և հավատավոր արցախահայության»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում