Արցախ

ԼՂՀ նախագահի ընտրություններում առավելագույն քվե է ստացել Բակո Սահակյանը

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ նախագահի ընտրություններում առավելագույն քվե է ստացել Բակո Սահակյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայացած նախագահի ընտրություններում նախնական արդյունքներով առավելագույն քվեները ստացել է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ընտրության արդյունքներն ամբողջությամբ ամփոփվել են, եւ նախնական տվյալներով 47085 ընտրող քվեարկել է Բակո Սահակյանի օգտին, որը կազմում է ընտրողների 66,7 տոկոսը:

Նախագահին պաշտոնում առաջադրված թեկնածուներից ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Վիտալի Բալասանյանը ստացել է ընտրողների 32,50 տոկոս կամ 22966 ձայն: Երրորդ թեկնածուն` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանի օգտին քվեարկել է 594 ընտրող, որը կազմում է ընտրողների թվի 0,8 տոկոսը:

Քվեարկությանը մասնակցել է 72,833 ընտրող, որը կազմում է քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 73,4 տոկոսը: Արցախում ընտրելու հնարավորություն ուներ 98 հազար 909 քաղաքացի:

Նախագահի ընտրությունների անցկացման վերաբերյալԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է ընդամենը մեկ դիմում-բողոք, որը քննարկման փուլում է:

Արցախում նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացրել 21 դիտորդ հինգ տեղական հասարակական կազմակերպություններից եւ 103 դիտորդ` այլ երկրներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում