2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի օդանավակայանն իր տեսակի մեջ բացառիկ կառուցվածք ունի, որը շինարարարարական տեսանկյունից համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:Մասնաշենքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերբի նմանությամբ արտաքինից նմանվում է թեւերը մեկնած արծվի: «Ադրբեջանի օդային տարածքը շրջանցելու նպատակովտարածքից երկու լեռ է «հեռացվել»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 18-ին հրավիրված ասուլիսում ասաց Երեւանի Ճարտարապետության եւ շինարարությանպետականհամալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Հենց այս համալսարանին է պատկանում օդանավակայանի 2008 թվականից մեկնարկած շինարարական աշխատանքների նախագիծը: Հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է:Թոքմաջյանի խոսքով` օդանավակայանում տեղադրված են քաղավիացիայի համար անհրաժեշտբոլոր գերժամանանակից սարքավորումները:
ԼՂՀօդային դարպասը Ստեփանակերտից10 կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտ-Ասկերան A317 մայրուղուն հարող հատվածում` Իվանյանգյուղի մոտ։Օդանավակայանի տարբերանշանն է` Արցախի խորհրդանիշ համարվող «տատիկն ու պապիկը»:
Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է1974 թվականին: Այն հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանիցեւ Բաքվից։ Արցախյան ազատամարտիսկզբում ծառայել է ռազմական նպատակով։ 1992 թվականին Բերձորի ազատագրումից հետո օդանավակայանը մատնվել է պարապուրդի։
2008 թվականին սկսվել է օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը, որըգրեթե պատրաստ է եւ առաջիկայում արդեն շահագործման կհանձնվի:
Նորացվում եւ լայնացվում է թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվում են թռիչքուղուն հարկից մի քանի բլուրների գագաթները` ժամանակակից մեծ ինքնաթիռներ ընդունելու համար:Թռիչքուղու երկարությունը կազմում է 2 կմ 300 մետր, լայնությունը՝ 20 մետր։ Սկզբնական շրջանում թռիչքներ են նախատեսվում Երեւան-Ստեփանակերտ եւ հակառակ ուղղություններով:Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր2011 թվականի մայիսին 9-ին,սակայն հետագայում անորոշ ժամանակով հետաձգվել է: