1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար հուլիսի 18-ին եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Ռուբեն Գեւորգյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Ռուստամյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը: