Լիբանանում քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների հարցերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հերթական նիստը, որը վարում էր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման օրակարգի հիմնական հարցն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ հետագա ծրագրերի և գործողությունների համակարգումը: Քննարկվել են նաև կենտրոոնական, տարածաշրջանային եւ տեղական մարմինների ծրագրերի իրականացման հնարավորություններն ու մեխանիզմները: Ընդգծվել է Հայաստանում և Սփյուռքում նախատեսվող աշխատանքների ընդհանուր ուղղությունների հստակեցման անհրաժեշտությունը: